ՆԱՍԱ-ն մտադիր է Միջազգային տիեզերակայանում տիեզերքի ամենացուրտ լաբորատորիան ստեղծել
ՆԱՍԱ-ն մտադիր է 2016-ին տիեզերակայանում ցածր ջերմաստիճանային պայմաններով աշխատող Cold Atom Lab լաբորատորիա ստեղծել, որում հետազոտություններ կիրականացվեն բացարձակ 0-ին մոտ ջերմաստիճանային պայամաններում:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ լաբորատորիան Միջազգային տիեզերակայանում կհայտնվի հաջորդ տարվա դեկտեմբերին, սակայն փորձարկումներն այնտեղ կսկսվեն քիչ ավելի ուշ:
«Մենք մտադիր ենք նյութի ուսումնասիրությունն իրականացնել այնպիսի ջերմաստիճանում, որը զգալիորեն ցածր է բնության մեջ հանդիպող նյութերի ջերմաստիճանից:
Նման ջերմաստիճանային պայմաններում, որը միայն մեկ 10 միլիարդերորդական աստիճանով է բարձր բացարձակ զրոյից (-273,15°C), ատոմների ջերմային շարժումը ամբողջովին դադարում է: Այսպիսի պայմաններում նյութի վիճակի մասին ավանդական պատկերացումները՝ հեղուկ, պինդ կամ գազային, արդեն կիրառելի չեն:










