Բրյուսելում փետրվարի 26-ից 27-ը կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկների պաշտպանության նախարարների հանդիպումը

23:41 • 03.02.14

Փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակի մամլո ծառայությանը:


Մամլո ծառայության հայտարարությունում նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Փոգ Ռասմուսենի նախագահությամբ:


Հանդիպման օրակարգը կհայտարարվի ավելի ուշ: