Ուկրաինացի կոմպոզիտորը երգ է գրել՝ ի հիշատակ զոհված ակտիվիստ Նիգոյանի

17:17 • 03.02.14

Կիևցի հայտնի երգահան Վալենտին Սիլվեստրովը երկու երաժշտական ստեղծագործություն է գրել՝ ի հիշատակ զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին։

 

Ստեղծագործություններն ունեն հետևյալ անվանումները՝ «....І вам слава, сині гори» և «Со святими упокой...»։ Երաժշտությունը գրված է Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա, որոնք Նիգոյանը կարդում էր Անկախության մայդանում։

 

«Սարսափելի է պատկերացնել, որ Շևչենկոյի հոբելյանն այս տարի կնշեն նրանք, ովքեր անուղղակի կամ ուղղակի կապ ունեն Սերգեյ Նիգոյանի մահվան հետ։ Չէ՞ որ իրական իմաստն այն ամենի, ինչ գրել է Շևչենկոն, արտացոլված է այնպիսի մարդկանց կյանքում, ինչպես Սերգեյն էր, ինչպես նաև այն ստեղծագործություններում, որոնք նվիրել է նրան կոմպոզիտորը»,- նշվում է «Дух и литера» հրատարակչության հաղորդագրության մեջ։