Օդեսայում հանրահավաքի ժամանակ կոչ են արել կախել Յանուկովիչին

12:43 • 03.02.14

Ուկրաինայի Օդեսա քաղաքում իշխանությունների դեմ զանգվածային ակցիայի ժամանակ բնակիչները կոչ են արել կախել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Նովիյ Ռեգիոն»-ին:

 

Ընդդիմության բողոքի ակցիային մասնակցել է 1.500-ից ավելի մարդ, որոնք երթով անցել են Ուկրաինայի և Եվրամիության դրոշների ներքո:

 

Նշվում է, որ հանրահավաքին մասնակցել է մեծ թվով երիտասարդություն, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուներ, որոնք քայլել են երթի երկու կողքերով և ապահովել անվտանգությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևի անկախության մայդանում տեղեկատվական հանրահավաքին մասնակցել է 50 հազարից ավելի մարդ: Ընդդիմության առաջնորդները տեղեկատվական հանրահավաք էին անցկացրել՝ նվիրված անվտանգության հարցերով Մյունխենի համաժողով նրանց կատարած այցի արդյունքներին: