Պուտինը պատմել է, թե ինչպես է ընտրել Օլիմպիական խաղերի անցկացման վայրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է ընտրել ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը՝ Սոչիում։ Այդ մասին նա պատմել է «Փափուկ ուղու փիլիսոփայությունը» ֆիլմի համար տված հարցազրույցում, տեղեկացնում է Лента.ру-ն։
«2001 կամ 2002 թվականն էր, ես այստեղ եկա «ՈւԱԶ»-ով, մենք շրջեցինք այս տարածքներով, դուրս եկանք գետակի մոտ, և ես ասացի՝ եկեք, ամեն ինչ սկսենք այստեղից»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «ողջ պատմությունն սկսվել էր» այնտեղ, որտեղ ավելի ուշ կառուցվել է զբոսաշրջային համալիրը։
Լրատվամիջոցները բազմիցս կասկած էին հայտնել ձմեռային խաղերի անցկացման վայրի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ Սոչին ամառային, այլ ոչ ձմեռային հանգստավայր է, որտեղ օբյեկտներ չկան, որոնք պիտանի են խոշոր մրցաշարերի անցկացման համար։
Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Սոչիում՝ փետրվարի 7-ից 23-ը, իսկ մարտին տեղի կունենան Պարալիմպիկ խաղերը։










