Մոսկովյան դպրոցում կրակոցների պատճառ կարող էր լինել աշխարհագրության ուսուցչի հետ կոնֆլիկտը
Նախնական տվյալներով՝ բարձր դասարանների աշակերտը, որը զենքով ներխուժել էր Մոսկվայի թիվ 263 դպրոց, կոնֆլիկտ է ունեցել աշխարհագրության ուսուցչի հետ, ինչն էլ դարձել է ողբերգության պատճառ: Այդ մասին Interfax.ru-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նախնական տվյալներով՝ աշակերտի գործողություններն աշխարհագրության ուսուցչից վրեժ էին»,- ասել է աղբյուրը Interfax.ru-ին:
Նա հստակեցրել է, որ ողբերգությունը զարգացել է կենսաբանության դասասենյակում, որտեղ աշակերտը, զինված երկու հրացանով, գնդակահարել է աշխարհագրության ուսուցչին:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, աշակերտին հանձնվել համոզել է նրա հայրը, ով դեպքից հետո եկել է դպրոց: Նա համոզել է որդուն բաց թողնել երեխաներին և հանձնվել:
Նշվում է, որ անչափահասը գերազանցիկ է եղել:
Այժմ ազատ արձակված երեխաների հետ աշխատում են հոգեբանները, գրում է gazeta.ru-ն:










