«Սիրո հորմոնը» կարող է կիրառվել որպես ցավազրկող միջոց
Օքսիտոցին «սիրո հորմոնը» կարող է ազատել քրոնիկ որովայնային ցավից: Այս մասին հայտարարել են Կվինսլենդի համալսարանաի գիտնական Փոլ Ալևուդը և Ադելաիդա համալսարանի բժիշկ Ստյուարտ Բրիլին, ովքեր մշակել են օքսիտոցինով ցավի բուժման տարբերակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:
Հայտնի է, որ այդ հորմոնը կարևոր դեր է խաղում մարդու վերարտադրության և սոցիալական կապերի հաստատման գործում: Բուժման այս նոր մեթոդը տարբերվում է սովորականից ավելի բարձր կայունությամբ և ցավազրկող այլ հատկանիշների առկայությոմբ:
Օքսիտոցինն առանց խնդիրների գոյատևում է ստամոքսա-աղիքային բարդ իրավիճակում՝ հասնելով աղիքի համապատասխան հատվածը:
Օքսիտացինի այս նոր տեսակի մոլեկուլներն ազդում են աղիքում տեղակայված նյարդային ընկալիչների (рецепторы) օքսիտոցինի վրա: Հաստ աղիքի գրգռված վիճակում նկատվում է ընկալիչների գերզգայունություն:
Այս պահի դրությամբ չկան նման խանգարման բուժման համապատասխան դեղանիջոցներ, իսկ օքսիտոցինը բուժման ռեալ հույսի հնարավորություն է տալիս:
Բացի այդ` այն չի ազդում առողջ աղիքային հյուսվածքի վրա և կողմնակի բարդությունները հասցնում է նվազագույնի:
Գիտնականների հոտազոտության արդյունքները ցույց են տվել, թի ինչպես կարել է հասնել ուղեղի ցանցի ակտիվությոն բարելավման:










