Իսպանիայի ափերի մոտ 37 մեջքի պայուսակ է հայտնաբերվել՝ 900 կիլոգրամ կոկաինով

18:25 • 03.02.14

Ոստիկաններն Իսպանիայի ափերի մոտ 37 մեջքի պայուսակ են հայտնաբերել՝ 900 կիլոգրամ կոկաինով, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով AFP-ին:

 

Ոստիկանությունում հստակեցրել են, որ պայուսակներն ունեցել են հետևելու ժամանակակից համակարգեր, որպեսզի թմրանյութ վաճառողները կարողանան գտնել դրանք ծովում:

 

Քննության նախնական տվյալներով՝ կոկաինը նախատեսվում էր զբոսաշրջիկների շրջանում սիրված Կոստա դել Սոլ առաքման համար:

 

Գործի առնչությամբ ձերբակալվել է Իսպանիայի հինգ քաղաքացի: