Քեթրին Էշթոնի հետ կքննարկենք ֆինօգնության հարցերը. Լեոնիդ Կոժարա
Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան Քեթրին Էշթոնի հետ կքննարկի ԵՄ-ի կողմից ուկրաինական կողմին ֆինօգնություն ցուցաբերելու հարցը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի այցի ժամանակ:
Ըստ ИТАР-ТАСС-ի` Կոժարան նշել է, որ այդ հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն դեռևս հստակ առաջարկներ չեն արվել:
Հիշեցնենք, որ կիրակի «Բատկիվշինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային 15 մլրդ դոլարի վարկ տրամադրել:










