ԱՄՆ-ում հազարից ավել թռիչքներ են հետաձգվել ձնաբքի պատճառով

23:30 • 03.02.14

Ամերիկյան ավիաընկերություններ  շուրջ 1200 թռիչք են հետաձգել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան շրջաններում մոլեգնող ուժեղ ձնաբքի պատճառով:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ խափանվել է մի շարք խոշոր օդանավակայանների, այդ թվում` Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի օդային նավահանգիստների աշխատանքը:


Վատ եղանակային պայմանները անհարմարություններ են ստեղծել հազարավոր մարդկանց համար, ովքեր երկրի ողջ տարածքից ժամանել են դիտելու Նյու Յորքում անցկացվող ամերիկյան ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը:


Ներկա պահին Նյու Յորքում օդի ջերմաստիճանը կազմում է 0 աստիճան, և տեղում է թաց ձյուն: Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ ամերիկյան խոշորագույն մեգապոլիսում ձնաբքի ժամանակ կարող է տեղալ մինչև 20 սմ ձյուն: