Վլադիվոստոկում «օրենքով գող» է ձերբակալվել՝ ինտիմ ծառայություններ տրամադրող ապօրինի բիզնես հիմնելու համար

11:36 • 03.02.14

Ոստիկանությունը Վլադիվոստոկ քաղաքում զանգվածային գործողություն է իրականացրել, որի արդյունքում կասեցվել է հանցավոր խմբավորման գործունեությունը, որը կապ ունի վճարովի ինտիմ ծառայություններ տրամադրող անօրինական բիզնեսի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, պարզվել է, որ խմբի ենթադրյալ առաջնորդն ավելի վաղ ազատազրկված, քրեական շրջանակներում հայտնի Միշա Մագադանն է։ Վլադիվոստոկի երեք բնակիչների հետ նա անօրինական բիզնես է սկսել ինտիմ ծառայություններ մատուցելու ոլորտում։

 

Խուզարկության ընթացքում առգրավվել են նոթբուքներ, կապի միջոցներ, լուսանկարչական սարքեր, գազային ատրճանակ։ Հայտնաբերվել են նաև աղջիկների անձնագրեր։ Խմբի պարագլուխն ու անդամները ձերբակալվել են։