Ուկրաինայի նախագահը հիվանդությունից հետո վերադարձել է աշխատանքի
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հիվանդությունից հետո վերադառնում է իր աշխատանքին, հայտնում է BBC-ն: Ցուցարարներն ու ընդդիմությունը շարունակում են Յանուկովիչի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում պահանջել:
Հինգշաբթի օրվանից Յանուկովիչը հոսպիտալացվել էր` սուր շնչառական հիվանդության պատճառով:
Ընդդիմության ճամբարի գլխավոր լուրն այն է, որ Ավտոմայդանի առաջնորդ Դմիտրի Բուլատովը, ով հայտարարել էր դաժան ծեծի ենթարկվելու մասին, լքել է երկիրը և բուժման նպատակով մեկնել Լիտվա. Ռիգան 15 000 եվրո գումար է հատկացրել ուկրաինացի ակտիվիստի բուժման համար:










