Adobe-ի նախկին թոփ-մենեջերը հայտարարել է Google տեղափոխվելու մասին
Adobe ընկերության նախկին թոփ-մենեջեր Ջոն Նեկը հայտարարել է Google կորպորացիա տեղափոխվելու մասին: Այդ մասին Նեկը, որը մասնավորապես զբաղեցնում էր Photoshop-ի արտադրանքի գծով ավագ մենեջերի պաշտոնը, հայտնել է Adobe-ի կայքի իր բլոգում:
«Adobe-ում շուրջ 14 հիանալի տարիներից հետո եկել է իմ կյանքում նոր գլուխ սկսելու ժամանակը: Հաջորդ շաբաթ ես կմիանամ թվային լուսանկարներով զբաղվող Google-ի թիմին»,- գրել է Նեկը և նշել, որ այժմ իր մոտ հնարավորություն է հայտնվել աշխատել նոր ծրագրերի վրա:
Նեկը նաև խոստացել է գրել Twitter-ում, Facebook-ում և Google +-ում: «Դա փոքր բիզնես է, այնպես որ մի ուրախացեք. դուք ինձանից դեռ չեք ազատվել»,- կատակել է նա:










