ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեքշաբթի կայցելի Ուկրաինա

09:07 • 04.02.14

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի 2-օրյա այցը Կիև կսկսվի երեքշաբթի, փոխանցել է Էշթոնի ներկայացուցիչ Մայու Կոսյանչիչը, հայտնում է РИА Новости-ն։


Գործակալության տվյալներով, Էշթոնը բանակցություններ կվարի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ ճգնաժամային իրավիճակի լուծմանը նպաստելու նպատակով։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ այցի ընթացքում Էշթոնը կքննարկի վարկ տրամադրելու, ինչպես նաև 2014-ին «Ուկրաինա-ԵՄ» գագաթնաժողովն անցկացնելու հարցերը։