Ուկրաինայի ժամանակավոր վարչապետի մոտ ավստրիական անձնագիր են հայտնաբերել
Ուկրաինայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Ավստրիայի քաղաքացիություն ունեն: Այդ տեղեկությունը տարածել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչների» և «Եվրոպական ազատ դաշինքի» խմբի համանախագահ Ռեբեկա Հարմսը, գրում է lenta.ru-ն:
Պատգամավորի խոսքով՝ դա Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն է, առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը (կառավարության ղեկավարի պարտականությունների պաշտոնակատար) և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
«Արբուզովը, Կլյուևը և Ազարովը, մարդիկ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում բռնության և ահաբեկչության համար, ունեն Ավստրիայի անձնագրեր և կարող են ազատ այցելել ԵՄ: Այդ մասին մենք իմացել ենք մեր ավստրիացի գործընկերներից»,- հայտարարել է Հարմսը:
Պատգամավորը կոչ է արել ԵՄ-ի ղեկավարությանը վիզային պատժամիջոցներ կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։
Մատնանշված պաշտոնյաներից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:










