Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գումար կհատկացնեն Ուկրաինայի փրկության համար

17:22 • 04.02.14

ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնում է Կիև՝ գումար առաջարկելու խնդրի քաղաքական ճգնաժամի լուծման համար, քանի որ պատժամիջոցներին կողմ արտահայտվող ԵՄ երկրների թիվն աճում է, գրում է euobserver.com-ը:

 

Էշթոնի պաշտոնյաները որոշ մանրամասներ են ներկայացրել նոր ֆինանսական առաջարկի մասին:


Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ադրբեջանը, Ճապոնիան և Նորվեգիան միջազգային դոնորական խումբ կստեղծեն Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:

 

Պարբերականը գրում է, որ ֆինանսական օգնությունը կցուցաբերվի այն բանից հետո, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայի դեմ:

Էշթոնը Կիևում կլինի այսօր երեկոյան և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ քննարկումներ կիրականացնի: