Chrysler-ի լեգենդար մոդելը վերադառնում է բացառիկ դիզայնով (լուսանկարներ)

22:06 • 04.02.14

Անցյալ տարի Chrysler-ը միավորվել է ժամանակակից դիզայներ Ջոն Վարվատոսի հետ՝  300C մոդելի սահմանափակ քանակությամբ թողարկման համար: Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ արդյունքն այնքան տպավորիչ է եղել, որ այս տարի Վարվատոսն ու Chrysler-ը կրկին միավորվել են ստեղծագործական ասպարեզում:


300C John Varvatos Limited Edition մոդելի թափքը ներկայանում է սև գույնով: Ռադիատորի վանդակաճաղերը պատրաստված են տիտանից՝ սև քրոմի մասնիկներով: 20 դյույմանոց անվահեծերը պատրաստված են ալյումինից: Մեքենան ստացել է մգեցված հետին լուսարձակներ, իսկ սրահը պատված է Poltrona Frau կաշվով և համալրված է դիզայներական ժամացույցով ու սենսորներով:


Գնորդները կարող են ընտրություն կատարել 3,6 լիտր ծավալով 6 մխոցային, 292 ձիաուժ հզորությամբ Pentastar շարժիչի և 5,7 լիտր ծավալով 8 մխոցային, 363 ձիաուժ հզորությամբ Hemi շարժիչի միջև: Երկու տարբերակներն ել համալրված են 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:


Մեքենայի սկզբնական արժեքը կազմում է 45 հազար դոլար:
 

 

Chrysler-ի լեգենդար մոդելը վերադառնում է բացառիկ դիզայնով (լուսանկարներ)