2013-ին մոտ 1.9 մլն մարդ է այցելել աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայում

09:36 • 04.02.14

2013-ին Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքեր, որն աշխարհի ամենաբարձր շենքն է համարվում, այցելել է 1.87 մլն մարդ, հայտնում է Emirates 24/7 պարբերականը՝ հղում անելով Emaar Properties շինարարական ընկերությանը։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, 124-րդ հարկում գտնվող At the Top հարթակում այցելուների թիվն աճել է 13%-ով՝ 2012թ. համեմատ։

 

Այցելուների կեսից ավելին զբոսաշրջիկներ են։ Գերմանիայի քաղաքացիները 23% են, Մեծ Բրիտանիայի բնակիչները՝ 15%, Ռուսաստանից և Հնդկաստանից զբոսաշրջիկները՝ 11-ական տոկոս։

 

Բուրջ Խալիֆայի բարձրությունը 830 մ է։ Շինարարությունը տևել է ավելի քան 5 տարի, այն ավարտվել է 2010-ին։ Շենքում կա հյուրանոց, ռեստորան և բնակարաններ։