Դուբայը հարկ է սահմանում զբոսաշրջիկների համար
Դուբայում մարտի 31-ից սկսած զբոսաշրջիկներից հարկ կգանձվի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Arab News-ին:
Նոր հարկը կգանձվի բոլոր զբոսաշրջիկներից, որոնք ապրում են էմիրության տարածքում գտնվող հյուրանոցներում և բնակարաններում: Հյուրանոցի տեսակից կախված՝ մեկ զբոսաշրջիկի հարկը կկազմի 7-ից մինչև 20 դիրհամ (1,9-ից 5,5 ԱՄՆ դոլար):
Ենթադրվում է, որ ստացված միջոցները կուղղվեն Դուբայի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Ինչպես նշում է Dubai Chronicle-ը, այս տարվա սկզբին էմիրությունում այդ նպատակով ստեղծվել է Dubai Corporation for Tourism and Commerce Marketing հատուկ կորպորացիան:
2013 թվականին Դուբայ այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է տասը միլիոնը: Մինչ 2020թ. էմիրության իշխանությունները մտադիր են մեծացնել զբոսաշրջիկների թիվը մինչև 20 միլիոն:










