Էլիզաբեթ թագուհին Քեյթ Միդլթոնին խնդրել է հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից

09:42 • 04.02.14

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին խնդրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից և, փոխարենը, ավելի պահպանողական զգեստներ կրել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Ավստրալիայով շրջագայության պատրաստության համար թագուհին առաջարկել է Քեյթ Միդլթոնին ընտրել ավելի խիստ զգեստներ և օգտվել նրա անձնական ոճաբանի ծառայություններից: Ոճաբանի առջև նաև խնդիր է դրված օգնություն տրամադրել Քեյթին՝ թագուհու զարդերի անձնական հավաքածուից ընտրություն կատարելու հարցում:

 

Ավստրալիա ուղևորության ժամանակ Քեմբրիջի դքսուհին զգեստները կփոխի օրը չորս անգամ: