Facebook-ն իր 10-ամյակի առթիվ յուրաքանչյուր օգտատիրոջ համար անհատական նվեր է պատրաստել (տեսանյութ)

16:14 • 04.02.14

Facebook սոցիալական ցանցն այսօր նշում է իր հիմնադրման տասնամյակը: Այս կապակցությամբ Facebook-ն ինքն է նվեր մատուցել իր միլիոնավոր օգտատերերին՝ հետահայաց տեսանյութ պատրաստելով նրանցից յուրաքանչյուրի համար։

 

Յուրաքանչյուր օգտատիրոջ «A Look Back» տեսանյութը պարունակում է մոտավորապես 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները, և այդ ամենը ներկայացվում է գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո:

 

Տեսանյութերը հիշեցնում են մեզ, որ Facebook-ը դարձել է շատ սովորական միջոց մեր առօրյա կյանքը փաստագրելու համար, գրում է The Verge-ը:

 

Այս ծրագրի վրա Facebook-ում վերջին մի քանի ամիսներին աշխատել է փոքր թիմ։

 

Տեսանյութը կարելի է դիտել facebook.com/lookback հասցեով: 

 

Facebook-ն իր 10-ամյակի առթիվ յուրաքանչյուր օգտատիրոջ համար անհատական նվեր է պատրաստել (տեսանյութ)