Բիլ Գեյթսը կշարունակի Microsoft-ի համար նոր ապրանքներ մշակել. Bloomberg

15:13 • 04.02.14

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը կշարունակի Microsoft-ի համար նոր ապրանքներ մշակել նաև կորպորացիայի նոր գլխավոր տնօրենի նշանակումից հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ընկերությունը կարող է գլխավորել Սատյա Նադելան:
Աղբյուրների համաձայն՝ Գեյթսը մտածում է աշխատանքի գնալ Microsoft-ում շաբաթն առնվազն մեկ անգամ: Նշվում է, որ գործարարը կկենտրոնանա նոր ապրանքների մշակման, այլ ոչ վարչական խնդիրների վրա:
Microsoft-ի մամուլի քարտուղարը մեկնաբանություններից հրաժարվել է:

 

2013 թվականի օգոստոսին ընկերության ներկայիս ղեկավար Սթիվ Բալմերը հայտարարել էր մեկ տարվա ընթացքում պաշտոնից հեռանալու իր որոշման մասին:

Բիլ Գեյթսը կշարունակի Microsoft-ի համար նոր ապրանքներ մշակել. Bloomberg