Ամերիկացու մոտ հազվադեպ վիրուս են հայտնաբերել, որը կարող է վտանգավոր լինել նրա հետ շփվող հղիների համար
14-ամյա ամերիկացի Բրայան Հաքեթի մոտ հայտնաբերվել է հեպատիտի հազվադեպ խանգարում, որը պատանու մոտ հանգեցրել է երիկամների լուրջ խնդիրների:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ տղայի վիճակն այնքան է բարդացել, որ նա սկզբնական շրջանում քիմիաթերապիայի կուրս է անցել, ապա` ոսկրածուծի փոխպատվաստման կրկնակի վիրահատության ենթարկվել: Բազմաթիվ ստուգումներից հետո բժիշկները հայտնաբերել են, որ պատանում մոտ ահավոր վիրուս է, որը կարող է մահացու լինել իմունային անբավարարությամբ տառապող մարդկանց համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բժիշկները տղային արգելել են շփվել կանանց հետ, հատկապես` հղիների, քանի որ վիրուսը կարող է հանգեցնել մոր արգանդում պտղի ուղեղի և ողնաշարի վնասվածքների կամ պտղի մահվան:
Բրայանին արգելել են շփվել նաև իր քրոջ հետ, ով այժմ գտնվում է հղիության վերջին ամսում:










