ԿԺԴՀ-ի իշխանությունները ճապոնացի վարչապետին «ասիական Հիտլեր» են անվանել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունները ճապոնացի վարչապետ Սինձո Աբեին «ասիական Հիտլեր» են անվանել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով AFP-ին:
Հյուսիսկորեացի քաղաքական գործիչների կարծիքով՝ Աբեն «ռազմատենչ մոլագար» է, ով փորձում է փոխել Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրությունը:
«Ոչ մի տարբերություն չկա ֆաշիստ մոլագար Հիտլերի, ով իբր պայքարում էր կոմունիստների դեմ նոր պատերազմն արդարացնելու համար, և անխոհեմ Աբեի միջև, որն օգտագործում է Հյուսիսային Կորեայի հետ առճակատումը Ճապոնիայի նոր ռազմատենչ ձգտումներն արդարացնելու համար»,- ասված է հյուսիսկորեական իշխանությունների հաղորդագրության մեջ:










