Լոնդոնը խոստովանել է, որ աջակցել է Հնդկաստանին Մահաթմա Գանդիի մահը հրահրած ռազմական գործողություններում

23:55 • 04.02.14

Մեծ Բրիտանիան խորհուրդներ է տվել հնդիկ զինվորականներին 1984-ին՝ Ոսկե տաճարի վրա իրականացված հարձակման նախապատրաստման ընթացքում, որն ուղղված էր սիկհական անջատողականների դեմ, և որը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի՝ դառնալով Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի մահվան անուղղակի պատճառը:

 

Այն փաստը, որ առնվազն՝  մեկ բրիտանացի խորհրդական մասնակցել է Ոսկե տաճարի վրա հարձակման նախապատրաստմանը, փետրվարի 4-ին արձանագրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:


Նա նաև վստահեցրել է, որ բրիտանացիների օգնությունը «սահմանափակ ազդեցություն է ունեցել» գործողությունների ընթացքի վրա: Հեյգի խոսքով՝ 1984-ին՝ Մարգարետ Թետչերի պահպանողական կուսակցության կառավարման ժամանակ, Բրիտանիան Հնդկաստան է ուղարկել պարաշյուտային հատուկ ջոկատայինների սպայի, ով խորհրդակցել է հնդիկ գործընկերների հետ:


Հեյգը նշել է, որ Ոսկե տաճարի զավթման գործընթացում բրիտանական կողմի աջակցությունը Հնդկաստանին՝ խորհուրդներ տալով, հաստատվել է պաշտոնական հետաքննության արդյունքում: