Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի տեքստը խեղաթյուրելու մեջ
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր խեղաթյուրում է Իրանի միջուկային դոսյեի մասին համաձայնագրի տեքստը:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ ԻՐՆԱ իրանական գործակալությանը հղումով, Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի միջամտության պատճառով իրանական բանկերը չեն կարողանում ակրեդիտիվներ բացել պարենային մթերքի և բժշկական միջոցների մատակարարման համար:
«Ամերիկացիները խախտում են միջազգային իրավունքի և հումանիտար սկզբունքների սահմանները միջուկային դոսյեի շուրջ վեճերի պատճառով»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է չփոխել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:










