Իսրայելցի զինվորները սխալմամբ Իսրայելի բանակի սպայի են գնդակահարել
Փետրվարի 3-ի երեկոյան իսրայելական բանակի սպա է զոհվել. նա հայտնվել է իսրայելական բանակի զինվորների կրակի տակ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածի սահմանին: Սպան մասնակցելիս է եղել Գազայի հատվածն առանձնացնող անվտանգության պարսպի շրջանում անցկացվող գործողությանը:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:










