Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է իր ոչ կառավարական կազմակերպությունը

13:59 • 04.02.14

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր ներկայացրել է իր հիմնադրած ոչ կառավարական «Մոկալակե» («Քաղաքացի») կազմակերպությունը, որի նպատակը, նրա խոսքով, երկրում քաղաքացիական հասարակության զարգացումն է:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Իվանիշվիլին մտադիր է ղեկավարել նոր կազմակերպությունը:

 

Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նոյեմբերի 24-ին՝ իր կողմից հիմնադրված կուսակցության համագումարի ժամանակ:

«Ես հեռանում եմ քաղաքականությունից՝ թողնելով շատ արդյունավետ կառավարություն: Ես հեռանում եմ քաղաքականությունից, սակայն մնում եմ ակտիվ քաղաքական գործիչ: Խոստանում եմ, որ առնվազն 20 տարի ծառայելու եմ ժողովրդին»,-ասել էր նա: