Սաակաշվիլին չի կարող միջամտել քաղաքականությանը. դա նրա համար այնքան էլ շահավետ չէ. Բիձինա Իվանիշվիլի

21:44 • 04.02.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է պատասխան տալ օրենքի առաջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով օրերս հրապարակված սկանդալային տեսանյութը, որում նախկին ԱԳ նախարար Վանո Մերաբիշվիլին պահանջում է իրեն երկու դի բերել:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացրել նաև մինչ այդ տեսանյութի հայտնվելը: Գործընթացը շարունակվում է:

 

«Եթե Սաակաշվիլիի մեղքն ապացուցվի, ապա նա ևս, ինչպես Վրաստանի սովորական քաղաքացի, պատասխան կտա օրենքի առջև», - նշել է Իվանիշվիլին՝ մեկնաբանելով նաև Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր չէ միջամտել քաղաքականությանը:

 

Նախկին վարչապետի խոսքով՝ «Ազգային շարժման» առաջնորդը չի կարող միջամտել երկրի քաղաքական կյանքին, քանի որ հասկացել է, որ դա իր համար այնքան էլ շահավետ չէ: