Փարիզյան սրճարանն այցելուներին առաջարկում է սուրճ՝ կատուների թերապիայով
Ֆրանսիայի մայրաքաղաքում Cafe des Chats անունով սրճարան է բացվել, որտեղ կարելի է ոչ միայն կրուասանով սուրճ վայելել, այլև կատուների մասնակցությամբ անվճար թերապիա ստանալ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:
Սրահում անընդհատ 12 հատուկ ընտրված կատու է պտտվում: Բոլոր կատուները շատ շփվող են, քնքուշ, սիրում են ուշադրության կենտրոնում գտնվել և իրենց մլավոցով կարողանում են թեթևացնել մարդկանց սթրեսը:
Սրճարանի այցելուները մեծամասամբ ռեվմատիզմով հիվանդ և բարձր արյան ճնշում ունեցող մարդիկ են:
Ոչ բոլոր այցելուներին է հաջողվում նման թերապիա ստանալ, քանի որ սրճարանի անվտանգության աշխատակիցները դուրս են հրավիրում կատուների հետ կոպիտ վարվող հաճախորդներին:










