Ֆրանսիան գրավի դիմաց ազատ է արձակել վրացի նախկին նախարարին
Ֆրանսիական Էկս ան Պրովանս քաղաքի դատարանը մինչև փետրվարի 27-ը գրավի դիմաց ազատ է արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (2006-2008թթ) Դավիթ Կեզերաշվիլիին, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Ամսվա վերջին նախկին պաշտոնյային Վրաստան արտահանձնելու վերաբերյալ որոշում պետք է կայացվի։
Ինչպես հայտնի է, Դավիթ Կեզերաշվիլին նաև գլխավորել է ֆինանսական ոստիկանությունը։
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին նախարար աշխատած Կեզերաշվիլիին կասկածում են փողերի լվացման, անօրինական գործարքների և 12 մլն դոլար կաշառք ստանալու համար՝ երկիր մաքսանենգ ճանապարհով ալկոհոլ ներմուծելու դիմաց։
Նախկին պաշտոնյան Ֆրանսիայում ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին։










