Կիմ Չեն Ընը Հս. Կորեայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվել

09:27 • 04.02.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի օրենսդիր մարմնի՝ Գերագույն ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը։

 

Ինչպես փոխանցում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ընի «թեկնածությունը միաձայն առաջադրվել է Հս. Կորեայի Գերագույն ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում՝ արտացոլելով ժողովրդի միասնական և բացարձակ հավատքը նրա հանդեպ»։

 

Հարավկորեացի վերլուծաբանների կարծիքով՝ ընտրություններում հաղթանակը թույլ կտա Կիմ Չեն Ընին ամրապնդել իշխանությունը Հս. Կորեայում։

 

Հս. Կորեայի Գերագույն ազգային ժողովի ընտրությունները կկայանան մարտի 9-ին։