Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին. Կլիչկո

13:22 • 04.02.14

Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երեքշաբթի արտասահմանյան լրատվական գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, և երկրում իրավիճակը կարող է հանգեցնել բռնապետության, գրում է Взгляд-ը:

 

Քաղաքական գործիչը նշել է, որ երկրում իրավիճակը ծայրահեղ է և կարող է փոխվել ցանկացած պահի, այնպես որ «չենք հասցնի աչք թարթել»:

 

Ավելի վաղ Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, եթե դա լինի երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու միակ ժողովրդավարական միջոցը: