Կիևի Մայդանում կանանց ինքնապաշտպանության ջոկատ է հայտնվել

13:55 • 04.02.14

Կիևի Անկախության մայդանում կանանց ինքնապաշտպանության ջոկատ է հայտնվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով УНИАН-ին:

 

Համակարգողի խոսքով՝ չնայած ջոկատն ասոցացվում է ռազմական կազմավորումների հետ, դրա մասնակիցները պատրաստվում են զբաղվել միայն խաղաղ դիմադրությամբ և կենտրոնանալ կրթական միջոցառումների վրա:

 

Մի քանի օրվա ընթացքում նախաձեռնությանը միացել են տասնյակ կանայք, մշտապես հայտնվում են նոր մասնակիցներ: