ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա կգտնվի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը

09:46 • 04.02.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կմասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Նա կժամանի Սոչի Նյու Յորքից՝ փետրվարի 4-ին, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում ՄԱԿ-ի մամուլի քարտուղարին։

 

Ռուսաստանում գտնվելու ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի որոշ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք նույնպես կայցելեն Սոչի։

 

Բան Կի Մունը կվերադառնա Նյու Յորք Օլիմպիադայի բացման հաջորդ իսկ օրը։