Նյույորքյան LaGuardia օդանավակայանի տերմինալում կասկածելի իր են հայտնաբերել. տարհանվել են ուղևորներն ու անձնակազմը
Նյու Յորքի LaGuardia օդանավակայանի տերմինալներից մեկում փետրվարի 4-ին կասկածելի առարկա է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով, ներկա պահին այնտեղ մարդկանց տարհանում է տեղի ունենում:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ որպես ուղեբեռ հանձնված ճամպրուկներից մեկից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր սակրավորներ են կանչվել:










