Սոչիի Օլիմպիադայի կառույցները կօգտագործվեն մանկական մարզկենտրոն ստեղծելու համար. Վլադիմիր Պուտին
Սոչիի օլիմպիադայի կառույցների տեղում կստեղծվեն երկրում առաջին ձմեռային մարզաձևերի միջազգային կենտրոնը և Համաշխարհային մանկական մարզակրթական կենտրոնը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խաղերի ավարտին օլիմպիական օբյեկտներն ու դրանց ենթակառուցվածքները հիմք կծառայեն Ռուսաստանում առաջին ձմեռային մարզաձևերի միջազգային կենտրոնի կառուցման համար, որտեղ իրենց մարզումները կանցկացնի Ռուսաստանի հավաքականը»,– երեքշաբթի Միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նախագահը նշել է նաև, որ օլիմպիական օբյեկտները մանկական սպորտի ասպարեզին հանձնելը միջազգային պրակտիկայում հազվադեպ երևույթ է, սակայն այն լիովին համապատասխանում է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ոգուն և բնույթին:










