Էլիզաբեթ 2-րդն ապրիլին կհանդիպի Հռոմի պապի հետ

16:11 • 04.02.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ապրիլին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով:

 

Հաղորդվում է, որ դա տեղի կունենա նրա՝ Իտալիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Ենթադրվում է, որ նրանց հանդիպումը կկայանա Վատիկանում: 

 

Գործակալության տվյալներով՝ թագուհին Իտալիա կմեկնի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով: