Microsoft-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Սատյա Նադելլան

19:18 • 04.02.14

Հինգ ամսվա որոնումներից հետո Microsoft-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Սատյա Նադելլան:


Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ 46-ամյա Նադելլան պատրաստվում է դառնալ ընկերության պատմության մեջ երրորդ տնօրենը:


Նադելլան ընկերության գործադիր փոխնախագահն է, ով պատասխանատու է Microsoft–ի ձեռնարկությունների խմբի աշխատանքների համար: Նա ընկերությունում աշխատել է ավելի քան 20 տարի՝ լինելով նաև ընկերության բիզնես և օնլայն ծառայությունների բաժինների փոխնախագահը:


Հիշեցնենք, որ Բիլ Գեյթսը կհեռանա Microsoft-ի նախագահի պաշտոնից և կաշխատի որպես «տեխնոլոգիական խորհրդատու» նոր սպառողական ապրանքների համար:
 

Microsoft-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Սատյա Նադելլան