Ձյունափլվածքի բարձր վտանգ է հայտարարվել Շվեյցարիայի ողջ տարածքում
Ձյան առատ տեղումները քաոս են առաջացրել ոչ միայն քաղաքի փողոցներում, այլև՝ Շվեյցարիայի լեռնային շրջաններում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ ձնակույտերն ու սառույցը փողոցներում բազմաթիվ տրանսպորտային պատահարների պատճառ են դարձել, տուժել է 26 մարդ:
Խոշոր ավտովթարի ժամանակ իրար է բախվել 13 մեքենա, ինչի արդյունքում Ցյուրիխ տանող մայրուղին փակվել է մի քանի ժամով: Մեկ այլ շրջանում ձյան շերտի հաստությունը հասել է 60 սմ-ի:
Ողջ երկրի տարածքով ձյունափլվածքի բարձր վտանգ է հայտարարվել:










