Վերականգնվել են Թբիլիսիի և Սոչիի միջև ուղիղ չվերթները

10:17 • 04.02.14

2008թ.-ից ի վեր առաջին անգամ վերականգնվել է Սոչիի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցությունը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Խոսքն ուղևորային ուղիղ չարտերային չվերթների մասին է։ Շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, չվերթներն իրականացնելու է վրացական «Էյրզենա-վրացական ավիաուղիներ» ընկերությունը՝ 90 տեղանոց Bombardier CRJ ինքնաթիռով։

 

Ընկերության ղեկավարները հաղորդել են, որ Սոչիի Օլիմպիական խաղերով պայմանավորված՝ դեռևս մի քանի ամիս առաջ դիմել էին ռուսական կողմին՝ թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։

 

«ՌԴ-ն թույլտվություն է տվել, և չվերթները կկայանան մինչև մայիս։ Չի բացառվում, որ դրանք կշարունակվեն նաև ամռանը, քանի որ պահանջարկն ավելի մեծ կլինի»,-նշել են ընկերությունից։

 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ավելի վաղ ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու խնդրանքով ընկերությանը դիմել է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։