Թաիլանդում ընդդիմությունը փորձում է խոչընդոտել վարչապետի աշխատանքին

10:09 • 04.02.14

Թաիլանդում ընդդիմադիրները բողոքի նոր ակցիա են սկսում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանը հայտնել է, որ ցուցարարների ոչ մեծ խմբեր մտադիր են խոչընդոտել կառավարական հիմնական հաստատությունների աշխատանքը: Այս կերպ ընդդիմությունը կբողոքի նախօրեի արտահերթ ընտրությունների դեմ, որոնց արդյունքներով՝ իշխող կուսակցությունը կարողացել էր ստանալ խորհրդարանում տեղերի մեծ մասը:

 

Ընդդիմությունն իր հիմնական առաջադրանքներից մեկն է համարում` թույլ չտալ, որպեսզի վարչապետ Ինգլակ Չինավաթն իրագործի իր պաշտոնական պարտականությունները:

 

Փետրվարի 3-ին ցուցարարները շրջապատել էին պաշտպանության նախարարության շենքը, որտեղ նախորդ օրերին աշխատել էր վարչապետը: Այսօր ընդդիմությունը հայտնել է, որ կշրջապատի նաև վարչապետի անձնական կեցավայրը Բանգկոկում: Նրանք, սակայն, չեն փորձի ներս մուտք գործել:

 

Վարչապետը հայտարարել է, որ չնայած ընդդիմության սպառնալիքներին՝ շարունակելու է պաշտպանության նախարարության շենքն օգտագործել որպես իր գրասենյակ: Սակայն նա ստիպված է եղել հետաձգել նախարարների հետ հանդիպումը շրջապատված շինությունում:

 

Վարչապետի պաշտոնական նստավայր կառավարության տունը բազմահազար ցուցարարների կողմից շրջապատված է անցած տարվա դեկտեմբերից: