Գերմանական ամսագիրը ծաղրել է Շումախերին
Գերմանական երգիծական Titanic ամսագիրը լուրջ քննադատությունների է ենթարկվել ընթերցողների կողմից, երբ հրապարակել է «Ֆորմուլա- 1»-ի ավստրիացի լեգենդ Նիկի Լաուդայի աղճատված դեմքով լուսանկարը՝ հետևյալ խորագրով. «Էքսլյուզիվ. առաջին լուսանկարը վթարից հետո. ահա, թե ինչպիսի տեսք ունի Շումին»։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Titanic-ը կատակել է՝ նշելով, որ Շումախերը, ով այժմ կոմայի մեջ է Ֆրանսիայում տեղի ունեցած դահուկային պատահարից հետո, դեմքով նմանվել է 1976թ. ավտոմրցարշավի ժամանակ լուրջ վթարի ենթարկված ու սպիներով պատված Լաուդային։

Լաուդան արձագանքել է Titanic-ի շապիկին՝ ասելով, որ «դա ստոր արարք է ու կարող է համեմատվել միայն աղբի հետ»։
Սակայն ծաղրական լուսանկարն ամսագրի այդ համարում միակ վիրավորական մասը չէ Շումախերի վերաբերյալ։ Խմբագրությունը նաև առաջարկում է ընթերցողներին «զվարճալի» մի խաղ, որի միջոցով նրանք երեխաներին կարող են բացատրել Շումախերի հետ տեղի ունեցած դժբախտության մանրամասները։











