Կիևում ցուցարարներին, այդ թվում՝ Նիգոյանին, սպանել են մոտ հեռավորությունից. Ուկրաինայի ՆԳՆ

13:39 • 04.02.14

Կիևի բողոքի ակցիայի ակտիվիստներ Սերգեյ Նիգոյանը, Միխայիլ Ժիզնևսկին և Ռոման Սենիկը սպանվել են 2-3 մետր հեռավորությունից. այդ մասին են վկայում մահացածների հագուստի վրայի վառոդի հետքերը:

 

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է Взгляд-ը:
Բացի այդ, իրավապահները կարողացել են պարզել երեք ցուցարարների մահվան հստակ ժամանակը:

 

«Սակայն մարմնական վնասվածքներ ստանալու ժամանակը և տեղը պարզել դեռ չի հաջողվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է իմանալ հստակ վայրը, որտեղ նրանք ստացել են վնասվածքները: Իսկ այդ տվյալները, ինչպես նաև ականատեսների վկայություններ, իրավապահները չունեն»,- ասված է գերատեսչության կայքում:

 

ՆԳՆ-ն նաև եզրակացություն է արել, որ կրակել են վերևից՝ բավական մեծ անկյան տակ: