Յանուկովիչը նշել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները
Վիկտոր Յանուկովիչը գտնում է, որ 1-ամսից կես տարի ժամանակ կպահանջվի Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Ըստ Корреспондент.net-ի՝ այս մասին հայտարարել է «Ուդառ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն՝ երկրի ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո։
«Երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք կես տարի ժամանակ չունենք: Մեզ անհրաժեշտ է այս հարցին շտապ լուծում գտնել և վերադառնալ 2004թ.-ի Սահմանադրությանը»,- նշել էՎիտալի Կլիչկոն:
Նա կոչ է արել պատգամավորներին՝ հնարավորինս արագ համապատասխան թվով ձայներ հավաքել և ընդունել ակտ 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին, որը նախատեսում է խորհրդարանական–նախագահական կառավարման համակարգ։










