Adidas-ը մեղադրում է Under Armour-ին արտոնագրերը խախտելու համար

13:34 • 05.02.14

Մարզական հագուստի և պարագաների գերմանական արտադրող Adidas AG-ն դատի է տվել ամերիկյան Under Armour Inc. ընկերությանն արտոնագրերը խախտելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Գերմանական կոնցեռնը մեղադրում է մրցակցին miCoach ֆիտնես-համակարգում տասը արտոնագիր խախտելու համար: ԱՄՆ-ի Դելավեր նահանգի շրջանային դատարան ներկայացված հայցում Adidas-ը նշում է նորույթի և արտոնագրած տեխնոլոգիայի աճող կարևորությունը:

 

Բացի այդ, Adidas-ը պնդում է, որ Under Armour-ի հետազոտությունների և նորարարությունների գծով ներկայիս տնօրենը, որն ավելի վաղ Adidas-ի նորարարությունների գծով ավագ ինժեներն էր, տեղյակ է Adidas-ի արտոնագրերի մասին:

 

miCoach համակարգը թույլ է տալիս հետևել սարքերի և բջջային հավելվածների միջոցով ստացված սպորտային արդյունքներին:

 

Adidas-ը մեղադրում է Under Armour-ին արտոնագրերը խախտելու համար