Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական «Anka» անօդաչու սարքերով

18:10 • 05.02.14

Ադրբեջանի զինված ուժերն ուսումնասիրում են թուրքական «Anka» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները, որոնք արտադրում է թուրքական TAI ընկերությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երբ Թուրքիայում ավարտվեն նախագծի շուրջ աշխատանքները, Ադրբեջանը կգնահատի դրանք և դրանք կփորձարկի իր տեղանքային պայմաններում։


Ապա կողմերի միջև կկայանա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի սարքերը գնելու հարցը։

 

Ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Anka» անօդաչուների զինված տարբերակի հանդեպ, որի վրա ներկայում աշխատանքներ են իրականացվում։

 

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը տեղեկացվել էր երկու արդիականացված տարբերակների մասին։

 

Նշենք, որ այսօր Բաքվում TAI ընկերությունն իրականացրել է «Anka» անօդաչու սարքերի շնորհանդեսը։