Apple-ը կրկին iPhone 4 կարտադրի՝ Հնդկաստանի և Բրազիլիայի համար
Apple ընկերությունը վերսկսել է iPhone 4-ի արտադրությունը Հնդկաստանի և Բրազիլիայի համար: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Economic Times-ին:
iPad և MacBook արտադրող ընկերությունը ապավինում է iPhone 4-ի ավելի ցածր արժեքին, որի շնորհիվ Apple-ը կկարողանա մրցակցել Samsung-ի Galaxy Grand և S4 mini մոդելների հետ:
Apple-ը նման քայլի դիմել է առաջին անգամ. յուրաքանչյուր նոր թողարկման հետ ընկերությունն աստիճանաբար դադարում է հին մոդելների արտադրությունը և վաճառքը:
Apple ընկերության կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հնչել:










