Սաուդյան Արաբիայի բնակիչը 4 ամսում 320 կգ է կորցրել

19:00 • 05.02.14

Սաուդյան Արաբիայի բնակիչ Հալեդ Մուհսեն աշ-Շաիրին 320 կգ է կորցրել 4 ամսվա ընթացքում: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ տղամարդը նախկինում կշռում էր 610 կգ և չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

 

Տղամարդուն տեղափոխել են Էր-Ռիադի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ մասնագետների օգնությամբ և հատուկ դիետայի շնորհիվ նա երեք ամսում նիհարել է 150 կգ-ով: Իսկ բուժման չորրորդ ամսում նրան ստամոքսի վիրահատություն են կատարել, որի շնորհիվ նա կորցրել է ևս 170 կգ:

 

Բուժող բժշկի խոսքով՝ հիվանդը գտնվել է 21 բժիշկների և 15 բուժքույրերի հսկողության ներքո: Բուժման կուրսից հետո կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նրա սիրտն ու թոքերը նորմալ են աշխատում: