Հայաստանը երրորդ տեղում է հունվարին Վրաստան կատարած այցելությունների թվով
2014 թվականի հունվարին Վրաստան է այցելել 319 499 մարդ, ինչը 14,1 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, գրում է Business Грузия-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2014 թվականի հունվարին երկիր է այցելել 122 714 զբոսաշրջիկ, ինչը 16,6 տոկոսով գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը:
53 241 տարանցիկ այց է իրականացվել, ինչը 67 տոկոսով ավելի է անցած տարվա հունվարի ցուցանիշից: Այլ նպատակներով Վրաստան այցելություն է կատարել 143 544 մարդ: Դա 0,5 տոկոսով գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը:
Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Թուրքիան, սակայն անցած տարվա համեմատ Թուրքիայի քաղաքացիների այցելությունը կրճատվել է 13,6 տոկոսով: Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որի քաղաքացիների այցելություններն աճել են 21,1 տոկոսով:
Այնուհետ հաջորդում է Հայաստանը. Հայաստանի քաղաքացիների այցելությունների թիվն ավելացել է 44,9 տոկոսով:
54,4 %-ով աճել են Ռուսաստանից, 72,3%-ով` Ուկրաինայից, 31%-ով՝ Ղազախստանից, 163%-ով՝ Լեհաստանից, 48%-ով՝ Բելառուսից, 23%-ով՝ Մոլդովայից այցելությունները:










